Սույն թվականի փետրվարի 18-ին մեկնարկեց` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող 2021 թվականի փետրվարի 01-ի ՀՀ արդարադատության նախարարի N 22-Ա հրամանով հաստատված` «Իրավախախտում կատարած անձանց 2021 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը (այսուհետ` Ծրագիր):

Ծրագիրը նախատեսված է իրականացնել ՀՀ ԱՆ «Արմավիր», «Աբովյան», «Կոշ», «Սևան», «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում և Պրոբացիայի ծառայությունում մինչև տարեվերջ:

Ազատազրկված անձանց կարիքների գնահատման արդյունքում 2021 թվականի Ծրագրում ներառվել են` «Վարսավիրական հմտություններ», «Հայագիտություն և մշակույթ» և «Վեբ Դիզայն» դասընթացները: