ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ , Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ  Լևոն Բալյանի գլխավորությամբ՝ ապրիլի 3-ին, նոր խորհրդի կազմով,կայացավ Անչափահասների արդարադատության խորհրդի  (այսուհետ՝ Խորհուրդ) նիստը:

Խորհրդի անդամների քննարկմանը ներկայացվեցին՝« ՆԳՆ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի անչափահասների հաշվառման հիմնախնդիրները», ՄԻՊ-ի կողմից 2023 թվականին անչափահասների արդարադատության ոլորտում վեր հանված խնդիրները, Երեխաների պաշտպանությունը թվային միջավայրում.Ռիսկեր և հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվեց  «Երեխաների առցանց անվտանգության  հետազոտության իրականացման աշխատանքները»:

Թեմաները ներկայացրեցին՝

ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման  վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Էդգար Պետրոսյանը,  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը, (UNICEF) երեխաների իրավունքների գնահատման և մոնիտորինգի բաժնի ղեկավար

Աստղիկ Մարտիրոսյան և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն

Քրիստինե Գյոնջյանը:

Էդգար Պետրոսյանը ներկայացրեց Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի անչափահասների հաշվառման հիմնախնդիրները: Եթե անչափահասները մանր արարքների համար, հաշվառվեն հետագայում այն բացասական է անրադառնալու նրանց հետագա ուսման, աշխատանքի վրա:

ՄԻՊ-ի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը ներկայացրեց անչափահասների արդարադատության ոլորտում առկա խնդիրները: Նա նշեց, որ ՄԻՊ-ի կողմից կատարվել է ուսումնասիրություն անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների վերաբերյալ: Իրականացվող ուսումնասիրությունները և մշտադիտարկումները վկայում են անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելմանը ուղղված գործողությունների անհրաժեշտության մասին: Այսօր  կան օրենսդրական  բացեր, որն անհրաժեշտ է լրացնել կամ  փոփոխել:

(UNICEF) երեխաների իրավունքների գնահատման և մոնիտորինգի բաժնի ղեկավար

Աստղիկ Մարտիրոսյանը ներկայացրեց իրենց կողմից մշակված և կազմված սահիկաշարը.  հարցումներ էին անցկացվել դպրոցական երեխաների և նրանց ծնողների  շրջանում: Նշվեց, թե  անչափահասները որքան ժամանակ են անցկացնում թվային միջավայրում:

Իսկ «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն

Քրիստինե Գյոնջյանը նույնպես ներկայացրեց իրենց կողմից մշակված սահիկաշար: