Հարկադիր կատարողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ որակների ձևավորման համար հարկադիր կատարողներն անցնում են հատուկ ուսուցում:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանրապետությունում հանդիսանում է միակ ուսումնական հաստատությունը, որն իրականացնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների հատուկ ուսուցում: Կենտրոնի կողմից տարեկան վերապատրաստվում է 30 հարկադիր կատարող:

previous arrow
next arrow
previous arrownext arrow
Slider