«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը քրեակատարողական հիմնարկներում հանրակրթություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մարտի 21-ի թիվ 250-Ա/2 և 251-Ա/2 հրամաններով ստացել է հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ: Կենտրոնը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հաստատմանն է ներկայացրել՝ իր կողմից մշակած ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանները (այլընտրանքային/հեղինակային կրթական ծրագիր), վերջինս հաստատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի N 1398-Ա/2 հրամանով: Կենտրոնը դիմել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն անհրաժեշտ ֆինանսավորումը ստանալու համար:Նախատեսվում է 2019-2020թ. ուսումնական տարում իրականացնել հանրակրթական ծրագրերով ուսուցում: