«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի երկար տարիների վերապատրաստման ոչ ֆորմալ կրթություն իրականացնելու փորձ: Կենտրոնը տարեկան իրականացնում է մոտ 540 քրեակատարողական ծառայողների վերապատրաստում: Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը՝ նրա մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների կատարելագործման նպատակով շարունակական ուսուցում է:
Վերապատրաստման նպատակն է` ապահովել քրեակատարողական ծառայողի  պարտականությունների կատարման արդյունավետությունն ու մշտական մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը:  Վերապատրաստման դասընթացները  «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով են,  ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 22-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ N 400-Լ հրամանով սահմանված կարգով։
Քրեակատարողական ծառայողները վերապատրաստում են անցնում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հասատատած հետևյալ ծրագրերով՝
1. «Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների» վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների,
2. «Քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, հատուկ նշանակության, հերթապահության բաժինների և հերթապահ խմբի ծառայողների» վերապատրաստման դասախոսություններ և գործնական պարապմունքներ,
3. «Քրեակատարողական ծառայության կազմ-վերլուծական, իրավական և միջազգային հարաբերությունների, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների ծառայողների» վերապատրաստման դասախոսություններ և գործնական պարապմունքներ,
4. «Քրեակատարողական ծառայության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինների ծառայողների» վերապատրաստման դասախոսություններ և գործնական պարապմունքներ,
5. «Քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող, ինչպես նաև ընդհանուր աշխատանքների բաժինների ծառայողների» վերապատրաստման դասախոսություններ և գործնական պարապմունքներ,
6. «Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական, տնտեսական և կենցաղային ապահովման բաժինների ծառայողների վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքներ:
Վերոնշյալ ծրագրերով անցկացվող վերապատրաստման դասընթացներին մասնակցում են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների ծառայողները:
Վերապատրաստման դասընթացների ընթացքում ծառայողների համար կարդացվում են հետևյալ դասախոսությունները՝  «Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները», «Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարի միջազգային չափանիշները», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի առանձնահատկությունները», «Քրեակատարողական հիմնարկներում արդյունավետ հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ», «Սթրեսի և ժամանակի կառավարման հմտություններ», «Քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առանձնահատկությունները», «Դատապարտյալների կարիքների և ռիսկերի գնահատման հմտություններ», «Քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների իրավունքների և պարտականությունների ընդհանրական նկարագիրը», «Քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգ», «Դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առանձնահատկությունները», «Քրեակատարողական համակարգում իրավախախտ անչափահասների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները», «Քրեակատարողական համակարգում խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները կանանց, (65 տարին լրացած /ծեր/) անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները)», «Քրեակատարողական ծառայությունում անձնական տվյալների պաշտպանության առանձնահատկությունները», «Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության, ինքնավնասման և հոգեկան առողջության ռիսկերի գնահատման գործիքների կիրառման առանձնահատկությունները»,«Մարդու թրաֆիքինգի կանխարգելում», «Դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի կազմակերպումը», «Քրեակատարողական ծառայությունում՝ անվտանգության, պահպանության ապահովման և ուղեկցումների կազմակերպման հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված իրավակազմակերպական կառուցակարգերը» և այլն: Վերապատրսատման  ընթացքում ներառված են նաև խմբային քննարկումներ՝ ուղեղային գրոհի մեթոդով, իրավիճակային խնդիրների լուծում, թեստային առաջադրանքների կատարում և դրանց արդյունքների ամփոփում, քրեկատարողական ծառայության գործունեության վերաբերյալ՝ Կենտրոնի կողմից պատրաստված, եռաչափ անիմացիոն ուսումնական հոլովակների դիտում ու քննարկում և այլն: