Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունում միակը հանդիսացող, եվրոպական չափանիշներին համապատասխան ուսումնական կենտրոն (1744,73 ք.մ.), որը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում:
Ուսումնական կենտրոնն ունի բարձր չափանիշներին համապատասխան տեխնիկապես հագեցված լսարաններ, գրադարան-ընթերցասրահ, գիշերակացի սենյակներ՝ նախատեսված 30 ունկնդրի գիշերակացի համար, ճաշարան, մարզասրահ՝ համապատասխան գույքով, մարզահրապարակ, մարտական և էլեկտրոնային հրաձգարաններ, ուսումնական քրեկատարողական հիմնարկ և այլն: Ուսումնական կենտրոնում յուրաքանչյուր տարի վերապատրաստում և հատուկ ուսուցում են անցնում 2500 քրեակատարողական ծառայության և հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողներ:
previous arrow
next arrow
previous arrownext arrow
Slider