«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային ուսումնական հաստատությունների հետ՝ Ուկրաինայի ներքին գործերի ազգային ակադեմիայի քրեակատարողական ծառայության ինստիտուտիՎրաստանի ուղղիչ աշխատանքների և իրավական օժանդակության նախարարության քրեակատարողական և փորձարարական ուսումնական կենտրոնիԲելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայիՅ. Մուդրիի անվան ազգային իրավաբանական համալսարանիՈւկրաինայի ներքին գործերի նախարարության ազգային ակադեմիայիԲանտային ուսուցման ակադեմիաների Եվրոպական ցանցի, Լեհաստանի Հանրապետության Կալիշի բանտային ծառայության  կենտրոնական վերապատրաստման կենտրոնի, Օդեսայի իրավաբանական ակադեմիայիՊատիժների իրականացման Դաշնային ծառայության իրավունքի և կառավարման ակադեմիայիՊատիժների կատարաման Դաշնային ծառայության աշխատակիցների որակավորման բարձրացման Կիրովի ինստիտուտիՀամառուսաստանյան արդարադատության պետական համալսարանիԼիտվայի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական դեպարտամենտի վերապատրաստման կենտրոնիՈւկրաինայի քրեակատարողական ասոցիացիայիՊրիդնեպրովսկի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ակադեմիայի,Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտ,
Կենտրոնը նախկին Խորհրդային Միության երկրներից առաջինն է, որը 2012 թվականից հանդիսանում է Եվրոպական քրեակատարողական վերապատրաստման ուսումնական կենտրոնների միության (EPTA) անդամ: Վերոնշյալ կազմակերպությանն անդամակցում են նաև Իտալիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Իռալանդիան, Գերմանիան, Իսպանիան, Բելգիան, Դանիան, Շվեդիան և այլն, իսկ նախկին ԽՍՀՄ-ից՝ Ուկրաինան և Վրաստանը:
2017 թվականի մայիսից Կենտրոնը անդամակցում է «Բանտային կրթություն» միջազգային ցանցին:
2018 թվականից Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է «We Protect Global Alliance» միջազգային ցանցին՝ Անչափահասների արդարադատության Խորհրդի միջոցով, որի քարտուղարությունն իրականացնում է Կենտրոնը:
Կենտրոնը համագործակցում է Արցախի Հանրապետության ոստիկանության կազմում գործող քերակատարողական ծառայության հետ, որի շրջանակում՝ Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որպեսզի Արցախի Հանրապետության քրեկատարողական ծառայողները Կենտրոնում վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներ անցնեն: