Եվրոպայի խորհուրդի կողմից կազմակերպած ՝«Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում մարտի 7-ին տեղի ունեցավ աշխատանքային խմբի հանդիպում: Հանդիպմանը հեռավար տարբերակով մասնակցում էին նաև ՝  Նինո Գոբրոնիձեն (Ծրագրի համակարգող) և Բլանկա Շուլյակը (ԵԽ միջազգայն փորձագետ):

Հանդիպման նպատակն էր  կախվածություն ունեցող պրոբացիայի շահառուների հետ տարվող աշխատանքներում ներգրավել համապատասխան կառույցներին, հասարակական կազմակերպություններին,որոնք փորձ ունեն այս բնագավառում: Քննարկվեց կազմակերպել վերապատրաստումներ կախվածություն ունեցող շահառուների հետ աշխատող հոգեբանների համար:

« Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը առաջարկեց իր աջակցությունը և մասնակցությունը  վերականգնողական և վերասոցիալականացման ծրագրերում: