Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին»  N 539-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետը՝ արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված  մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:

Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու­թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:

Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է  2022 թվականի  հոկտեմբերի 3-ը:

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`

  1. Կազմակերպության անվանումը
  2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
  3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
  4. Կազմակերպության կանոնադրությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 010-59-40-57 հեռախոսահամարով: