«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ «Անգլերեն» առարկայի ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար, շաբաթական՝ 10 ժամ:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր
մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում՝ Ձև 1 (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի փետրվարի 18-ի N 22-Ն հրաման)
• Մեկ լուսանկար 3 × 4 չափի
• Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)։
• Անձը հաստատող փաստաթուղթ
• «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում
• Ինքնակենսագրություն Ձև 5 (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի փետրվարի 18-ի N 22-Ն հրաման),
• Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ–ում աշխատելու իրավունքը հաստատող
փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
• Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր՝ առկայության դեպքում
• Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. փետրվարի 09-ից մինչ և 2022թ. փետրվարի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից) «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե՝ Մ.Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):
Մրցույթը տեղի կունենա 2022թ. փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին վերոնշյալ հասցեում։
Տեղեկությունների համար զանգահարել 010 57 44 06 հեռախոսահամարով: