«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ «Խեցեգործություն» առարկայի ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար, շաբաթական՝ 16 ժամ:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- Դիմում՝ Ձև 1 (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի փետրվարի 18-ի N 22-Ն հրաման)
- Մեկ լուսանկար 3 × 4 չափի
- Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
- Անձը հաստատող փաստաթուղթ
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում
- Ինքնակենսագրություն Ձև 5 (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի փետրվարի 18-ի N 22-Ն հրաման),
- Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ–ում աշխատելու իրավունքը հաստատող
փաստաթուղթ
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր՝ առկայության դեպքում
- Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ::
Վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Ցանկացողները պետք է դիմեն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, Մ. Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):
Հեռ. 010 57 44 06, 010 57 44 53:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: