04.07.2022
Հարգելի Հավակնորդներ,
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ հիմք ընդունելով Ձեր կողմից Կազմակերպություն ներկայացված ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգին (այսուհետ՝ ուսուցման կարգ) համապատասխան՝ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացի ընդունելության դիմումները, առաջարկում է Ձեզ ուսուցման կարգի 13-րդ և 13.1-րդ կետերին համապատասխան Կազմակերպությանը վճարել (վճարման անդորրագիրը ներկայացնելով Կազմակերպություն) ուսուցման դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսը՝ 87500 (ութսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ և Կազմակերպության հետ պայմանագիր կնքել ուսուցման դասընթաց անցնելու կապակցությամբ: Խնդրում ենք վճարում կատարելիս, որպես նպատակ նշել Ձեր՝ «անուն, հայրանուն և ազգանունը և ուսուցման դասընթացի վճար բառերը»:
Վերոնշյալ վճարումը կատարվում է սույն հայտարարությանը կից ներկայացված պայմանագրում նշված Կազմակերպության հաշվեհամարին:
Կազմակերպության հետ պայմանագրի կնքումն ու վերոնշյալ վճարումը պետք է իրականացվի մինչև 2022 թվականի հուլիսի 19-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:
Խնդրում ենք ուսուցման դասընթաց անցնելու ցանկություն ունեցող Հավակնորդներին վերոնշյալ ժամկետում Կազմակերպություն ներկայացնել ուսուցման դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսի չափով վճարում կատարելու փաստը հավաստող անդորագիրը (կտրոնը) և Հավակնորդի կողմից սույն հայտարարությանը կից ներկայացված պայմանագրի 2 օրինակը՝ իր կողմից լրացված և ստորագրված (Կամ կարող եք պայմանագիրը կնքել Կազմակերպությունում):
Հավակնորդները հավաստում են, որ մինչև վերոնշյալ պայմանագրի կնքելը ծանոթացել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված սնանկության կառավարչի որակավորման չափանիշներին և ցանկանում են մասնակցել ուսուցման դասընթացին:
Հավակնորդներին տեղեկացնում ենք, որ վերոնշյալ ուսուցման դասընթացները տեղի են ունենալու առկա (կամ ուսուցման կարգով նախատեսված դեպքերում հեռավար) ձևով, աշխատանքային օրերին, ժամը 18:00-ից հետո (նախնական տարբերակ)՝ Երևան քաղաքում:
Ուշադրություն՝ Հավակնորդների հետ պայմանագիր կնքելու (ներառյալ վերոնշյալ վճարումը կատարելու) վերջնաժամկետն է՝ 2022 թվականի հուլիսի 19-ը ներառյալ:
Հարցերի դեպքում հավակնորդները կարող են զանգահարել Կազմակերպություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-574406, 010-574453 և 010-557660: