16.06.2023 թ.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը փնտրում է համակարգչային մասնագետ :
Պահանջներ՝
– տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները,
– իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում,
– ցանցային մալուխների անցկացում, տեսախցիկների տեղադրում, կարգավորում և սպասարկում,
– իրականացնել համակարգիչների, տպիչների և պատճենահանման սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում,
– համակարգչային լսարանների կահավորում,
– համակարգչի խափանման պատճառի հայտնաբերում և արագ կարգավորում,
– ցանցի խնդիրների հայտնաբերում և կարգավորում,
– կազմակերպության կայքերի և սոցիալական ցանցերի սպասարկում և թարմացում:
Պահանջվող որակավորում՝
– բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում ցանկալի է,
– 1 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական ոլորտում ցանկալի է
– Windows օպերացիոն համակարգի իմացություն
– տպիչ սարքավորումների սպասարկման իմացություն,
– ցանցային բազային գիտելիքների իմացություն
– տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն,
– նոր տեխնոլոգիաներին արագ տիրապետելու կարողություն
– թիմում աշխատելու հմտություններ:
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00
Աշխատավարձ՝ 300.000 դրամ
Դիմելու կարգը՝ մեր թիմին միանալու համար կարող եք ինքնակենսագրականները /CV/ ուղարկել ՝ էլ. հասցե [email protected] , հեռ. +374 10 557660 :
Դիլելու վերջնաժամկետը՝ 10.07.2023 թ.