Երեխաներին սեռական բռնությունից ու դրա ցավալի հետևանքներից զերծ պահելու համար Հայաստանը որոշել է միանալ «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային։
2019 թվականի նոյեմբերի 21-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում կայացավ «Երեխայի նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի զգայուն լուսաբանում» դասընթաց-քննարկում, որից հետո մի շարք զանգվածային լրատվամիջոցներ իրենց հրապարակումներով անդրադարձան վերոնշյալ դասընթացի ընթացքում քննարկվող հարցերին:
Հայաստանի hանրային ռադիոյի «Դպրություն» կրթական հաղորդաշարի հյուրն է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Հաղորդման ընթացքում հնչեցին իրավական կրթության կարևորության վերաբերյալ հարցեր, որոնք հատկապես պետք է իրականացվեն հենց արդարադատության նախարարության իրավասության ներքո, մասնավորապես` քրեակատարողական ոլորտի, նոտարների վերապատրաստման, հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների և այլ մասնագիտական վերապատրաստում անցնող պետական ծառայողների համար:
Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնը գործում է արդեն յոթ տարի:
Կենտրոնում վերապատրաստվում և հատուկ ուսուցում են անցնում քրեակատարողական ծառայության և հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողները: