«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կենտրոն) հայտարարում է ընդունելություն՝ Կենտրոնի գործերի կառավարչության վարորդի թափուր հաստիքի համալրման համար․
Սահմանված պարտադիր պահանջներն են․
- առնվազն միջնակարգ կրթություն, վարորդական իրավունքի վկայական` «B», «C» կարգի (մեխանիկական փ/տ, պրոֆեսիոնալ) և վարորդի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ B և C կարգի (պրոֆեսիոնալ) վարորդական իրավունքի վկայականով ավտոմեքենա վարելու առնվազն 5 տարվա փորձ, որը կհաստատվի վարորդական իրավունքի վկայականի տրման ամսաթվից սկսած հաշվարկելու միջոցով.
- պետք է իմանա ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները.
- պետք է իմանա տրանսպորտային միջոցների ագրեգատների, մեխանիզմների, սարքերի նշանակությունը, կառուցվածքը, աշխատելու սկզբունքները և սպասարկումը.
- տիրապետում է տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման կանոններին.
- տիրապետում է ուղևորների փոխադրման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության, տեխնիկայի և հակահրդեհային պաշտպանության կանոններին ու նորմերին.
Նշված հաստիքին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։
Թափուր հաստիքի համալրման նպատակով ինքնակենսագրական տվյալները ներկայացվում են առցանց՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև ս/թ հունիսի 5-ը ներառյալ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն (հասցե՝ ք. Երևան, Մ․ Խորենացի 162ա), հեռախոսահամար՝ 060-380686/333։
