2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

2018 թվականի  օգոստոսի 13-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կենտրոնը)՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 10-Ա հրամանով հաստատված վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրերով իրականացրել է 540 քրեակատարողական ծառայողների վերապատրաստում:

2018 թվականի  նոյեմբերի 05-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնը՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 02-ի N 521-Ա հրամանով հաստատված հարկադիր կատարումն ապահվող ծառայության գլխավոր և առաջատար խմբերի ծառայողների 2018 թվականի վերապատրաստման ծրագրով իրականացրել է 60 հարկադիր կատարողի վերապատրաստում:

2018 թվականի  սեպտեմբերի 24-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնը՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 11-Ա հրամանով հաստատված հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների վերապատրաստման ծրագրով իրականացրել է 32 պատասխանատուի վերապատրաստում:

Կենտրոնը 2018 թվականի մայիսի 29-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Առողջապահության  և մարդու  իրավունքների պաշտպանության  ամրապնդումը  Հայաստանի  բանտերում» ծրագրով իրականացրել է  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայութան 102 բուժ. անձնակազմի մասնագիտական վերապատրաստում՝ 192 ակադեմիական ժամ տևողությամբ:

 

ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

2018 թվականի  մարտի 12-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնը՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 10-Ա հրամանով հաստատված հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով իրականացրել է 1823 քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցում:

2018 թվականի  սեպտեմբերի 24-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնը՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի օգոստոսի 27-ի N 454-Ա հրամանով հաստատված հարկադիր կատարումն ապահվող ծառայության գլխավոր և առաջատար խմբերի ծառայողների 2018 թվականի հատուկ ուսուցման ծրագրով իրականացրել է 30 հարկադիր կատարողի հատուկ ուսուցում:

 

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնը 2018 թվականի փետրվարի 01-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 12-Ա հրամանով հաստատված իրավախախտում կատարած անձանց 2018 թվականի գեղագիտական դաստիարակության և կրթության դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով իրականացրել է 121 կալանավորված և/կամ դատապարտված անձանց դասընթաց: