Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը Սևան ՔԿՀ-ում անցկացրեց «Պարզ կոդից մինչև Front End ծրագրավորում» խորագրով ամփոփիչ միջոցառում՝ նվիրված «Ծրագրավորման հիմունքներ» և «Front End ծրագրավորում» դասընթացներին։
🔹 Միջոցառման ընթացքում՝
▪️ Ներկայացվեցին «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շրջանակում պատրաստված պարզ կայքերը
▪️ Բոլոր մասնակիցները ներկայացրին իրենց ավարտական նախագծերը
▪️ Ներկայացվեց, թե ինչ փուլերով են զարգացրել տվյալ կայքերը՝ դրանք համալրելով JavaScript լեզվով գրված դինամիկ էլեմենտներով, օնլայն հաշվիչներով և անիմացիոն էֆեկտներով
▪️ Միջոցառման ավարտին դասընթացավարը ներկայացրեց «Ինչպես ճիշտ կիրառել արհեստական բանականությունը աշխատանքում» թեման
Դասընթացները ուղղված էին ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ու վերաինտեգրմանը, ինչպես նաև մասնակիցներին հնարավորություն տալու ձեռք բերել գիտելիք և կարողություններ մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների՝ ծրագրավորման և Front End ծրագրավորման ոլորտում։
