Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Մինչև 19 տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագիր» ծրագրի շրջանակում՝ 10-րդ և 11-րդ դասարաններում ընդգրկված սովորողները «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայից ներկայացրել են նախագծային աշխատանքներ։

 Թեմաներ՝
«Համացանց. հետաքրքիր փաստեր համացանցի մասին»
«Կիբեռ բուլինգ»

Սովորողները ինքնուրույն ուսումնասիրել են թեմաները, իրականացրել հետազոտական աշխատանք, պատրաստել սահիկաշարեր՝ կիրառելով թվային և մեդիա միջոցներ, ինչպես նաև սովորել և համակարգել են նյութերը թեմաների բովանդակությանը համապատասխան։

Նախագծի իրականացման ընթացքում սովորողների մոտ ձևավորվել և զարգացել է՝
• Սովորելու կարողունակություն
• Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն
• Տնտեսագիտական կարողունակություն
• Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն
• Լեզվական գրագիտություն և կարողունակություն
• Թվային և մեդիա կարողունակություն