2025 թվականի դեկտեմբերի 1-ին Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպել է թեմատիկ միջոցառում-դասընթաց՝ «Սթրեսներ և ճգնաժամեր, սթրեսի կառավարում» խորագրով։ Դասընթացը իրականացվել է կենտրոնի հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանի և քրեակատարողական հիմնարկի հոգեբան Վերգինե Գրիգորյանի համատեղ նախաձեռնությամբ։
📚Միջոցառման նպատակն էր նպաստել հոգեկրթության բարձրացմանը, զարգացնել ինքնաճանաչումը, հոգեկարգավորման հմտությունները և ապահովել հոգեկան առողջության կանխարգելում՝ մասնակիցներին տրամադրելով անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ։
📖Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է «Սթրես և դիսթրես» թեմայով դասախոսություն , որի շրջանակում քննարկվել են սթրեսային իրավիճակների ազդեցությունները և դրանց կառավարման եղանակները։ Դասընթացավարները ներկայացրել են նաև գործնական ինքնօգնության մեթոդներ՝ ներառյալ շնչառական վարժություններ և նյարդամկանային ռելակսացիա, որոնք նպաստում են սթրեսի նվազեցմանն ու հանգստացմանը։
Միջոցառումը նպատակ ուներ աջակցել մասնակիցներին հոգեբանական կայունության ամրապնդման գործում և խթանել առողջ հոգեկան վիճակի ձևավորումը։
