Սույն թվականի դեկտեմբերի 11-ին Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի ուսուցիչներ Ալեքսան Բալայանը և Տիգրան Առուշանյանը ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցկացրին կրթամշակութային միջոցառումներ դեկորատիվ-կիրառական արվեստ և մաթեմատիկա առարկաներից։
🔸 Միջոցառման ընթացքում ներկայացվեցին 2025–2026 ուսումնական տարվա կրթական ծրագրերում ընդգրկված դատապարտյալների ձեռքի աշխատանքները։
🔸 Հատուկ հյուրեր էին նկարիչ-քանդակագործ Բոգդան Գևորգի Հովհաննիսյանը և կավագործ Գագիկ Ռաֆիկի Սահակյանը։
Ալեքսան Բալայանը ներկայացրեց իրականացված աշխատանքները՝ առանձնացնելով լավագույն արդյունք ցուցաբերած սովորողներին։
Բոգդան Հովհաննիսյանը հանդես եկավ երգերով և բարեմաղթանքներով՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։
Գագիկ Սահակյանը ցուցադրեց կավագործության նրբություններ ու գործնական հնարքներ։
Մաթեմատիկայի ուսուցիչը ներկայացրեց մաթեմատիկայի կիրառական նշանակությունը իրական կյանքում, իսկ մասնակիցները ներգրավվեցին խմբային աշխատանքների և տրամաբանական խնդիրների լուծման գործընթացում։
Բաց դաս «Արմավիր» ՔԿՀ-ում՝ «Բիոնիկա» թեմայով
Կենտրոնի ուսուցիչ Ռուզաննա Սարգսյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացրեց բաց դաս-միջոցառում կենսաբանություն առարկայից՝ «Բիոնիկա» թեմայով։
Դասի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես են կենդանիների ու բույսերի կառուցվածքային առանձնահատկությունները կիրառվում տեխնիկայում, դիզայնում, ճարտարապետությունում, տրանսպորտում և բժշկության ոլորտում։
Դասը նպաստեց սովորողների դիտողական, վերլուծական և ստեղծագործական ունակությունների զարգացմանը։
Մասնակիցները ներկայացրեցին բնության օբյեկտների և տեխնոլոգիաների համադրություններ՝ թիթեռի ու թռչնի թևերից մինչև գեկոյի ոտք, ինչպես նաև շենքեր, արագընթաց գնացքներ, ճարտարապետական կառույցներ ու դինամիկ պրոթեզներ։
Դասի ավարտին նրանք կազմեցին «Բիոնիկա» վերնագրով գիրք՝ ամփոփելով ուսումնասիրված նյութը։
