Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի մասնագետների կողմից 2026 թվականի մարտի 12-ին և մարտի 13-ին ՀՀ ԱՆ «Սևան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել է միջոցառում-քննարկում «Կոնֆլիկտ․ կոնֆլիկտի հաղթահարում» թեմայով։
Միջոցառման նպատակն էր զարգացնել մասնակիցների պատկերացումները կոնֆլիկտի էության, առաջացման պատճառների և տեսակների մասին, ինչպես նաև նպաստել նրանց քննադատական մտածողության, հաղորդակցման և համագործակցության հմտությունների զարգացմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կոնֆլիկտային իրավիճակներում խաղաղ, կառուցողական և պատասխանատու վարքագիծ դրսևորելու կարևորությանը։ Միաժամանակ կարևորվել է դիմացինին լսելու, տարբեր տեսակետներ հասկանալու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու կարողության ձևավորումը։
Նմանատիպ միջոցառումները նպաստում են սովորողների սոցիալ-հոգեբանական կարողությունների զարգացմանը և արդյունավետ հաղորդակցության մշակույթի ձևավորմանը։
