Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հանրակրթական ծրագրի շրջանակում կազմակերպել է ամանորյա խաղ-վիկտորինա «Անգլերեն և Հոգեբանություն» առարկաներից։

Միջոցառման նպատակն էր ապահովել տոնական մթնոլորտ, զարգացնել անգլերենի և տրամաբանության հմտությունները, ինչպես նաև խթանել թիմային համագործակցությունը: Մասնակից դատապարտյալները բաժանվել են երկու թիմերի և խաղի ընթացքում պատասխանել հարցերին և գլուխկոտրուկներին:

Միջոցառման ավարտին դատապարտյալները ստացել են փոքրիկ հուշանվերներ, որոնք խորհրդանշել են Ամանորը: