28.02.2023թ.

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության ու վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում, պատմության ուսուցիչ Ռոբերտ Եղյանի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին հանրակրթական ծրագրում ընդգրկված դատապարտյալների համար կազմակերպվել է «Ազգային ինքնագիտակցություն» խորագրով մշակութային միջոցառում` նվիրված Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցին:
Ռ. Եղյանը ներկաների համար դասախոսություն է կարդացել՝ անդրադառնալով հատկապես հայ ազգի հերոսական ինքնագիտակցությանը, հաղթանականերին, նվաճումներին, ինչպես նաև ցավագին պարտություններին: