Հունիսի 11-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի համատեղ Համակարգող խորհրդի 3-րդ նիստին։
Համակարգող խորհրդի նպատակն է ներկայացնել երկու ծրագրերի շրջանակներում իրականացված գործընթացները և առաջիկայում նախատեսվող գործողությունները:
Համակարգող խորհրդի 3-րդ նիստին Սյուզաննա Մակյանը խոսել է Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում «Կահույքագործության հիմունքներ» դասընթացի համար նախատեսված դասասենյակի ներքին հարդարման աշխատաքնենրի ընթացքի, գույքի ձեռք բերման և այլ կազմակերպչական հարցերի վերաբերյալ: