ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Այս տարի առաջին անգամ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանին (այսուհետ՝ ուսուցման կարգ) համապատասխան, իրականացնում է 2020 թվականի սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների (այսուհետև՝ ունկնդիր) ուսուցման դասընթացները, որոնք հետաձգվել էին Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության հետևանքով:

Դասընթացների մեկնարկը տրվել է 2021 թվականի փետրվարի 22-ին, որոնք տևելու են մինչև սույն թվականի ապրիլի 09-ը (ներառյալ):

Կազմակերպությունն ուսուցման կարգին համապատասխան, դասընթացները կկազմակերպի առնվազն տարին մեկ անգամ:

Ներկայումս դասընթացների ծավալը կազմաում է 100 ակադեմիական ժամ, դրանք ընթանում են հեռավար՝ օնլյան Zoom հարթակում, որոնց ավարտին ունկնդիրները ուսուցման կարգին համապատասխան կստանան վկայագիր (վկայագիրը տրվում է երկու տարի ժամկետով):

Դասընթացներին մասնակցում է 38 ունկնդիր:

About the author

admin administrator