«Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող 19-ը և ավել տարիք ունեցող դատապարտյալների հանրակրթություն» ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր), ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դասավանդելու նպատակով ուսուցչի թափուր տեղի հաստիքի համար սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել մրցույթ : Ըստ հաստատված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից կարգի՝ մրցույթը կայացել է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
Տեղեկացնենք նաև, որ 2022 թվականից Ծրագիրն իրականացվում է նաև ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում: