2022 թվականի փետրվարի 21-ին մեկնարկեց «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի փետրվարի 14-ի N77-Ա հրամանով հաստատված` «Իրավախախտում կատարած անձանց 2022 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը (այսուհետ` Ծրագիր), որն իրականացվում է ՀՀ ԱՆ «Արմավիր», «Աբովյան», «Սևան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում և Պրոբացիայի ծառայությունում: Ծրագրի շրջանակում իրականացվում են «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Էթիկա և հաղորդակցություն», «Օտար լեզու /ռուսերեն, անգլերեն/», «Համակարգչային հմտություններ», «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ», «Վարսավիրական հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում/» դասընթացները: ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում է իրականացնել նաև արհեստագործական ուսումնառության ծրագրեր՝ «Դերձակի հմտություններ» և «Կահույքաշինություն»: Ծրագիրը կիրականացվի մինչ 2022 թվականի դեկտեմբերի 23-ը:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը միակ կառույցն է, որը շարունակական ձևով ապահովում և իրականացնում է իրավախախտում կատարած անձանց կրթամշակութային ծրագրեր՝ իր մեջ ներառելով վերասոցիալականացման՝ կրթության և մասնագիտական հմտությունների տրամադրման համալիր ծառայություններ: