2025 թվականի մարտի 10-ին ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկել են Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստման հնգօրյա դասընթացները։
Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան մի շարք կարևոր թեմաների, այդ թվում՝
✅ Ազատազրկման հետ չկապված պատիժների տեսակներ և դրանց կատարման առանձնահատկություններ
✅ Անվտանգության միջոցների տեսակներ, դրանց կիրառման կարգն ու պայմանները
✅ Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում վերահսկողության առանձնահատկություններ
✅ Այլընտրանքային խափանման միջոցների տեսակներ, դրանց կիրառման կարգն ու առանձնահատկությունները
✅ Պրոբացիայի ծառայողի բարեվարքության կանոններ
✅ Վարչական վարույթ և վարչարարություն
✅ Կոնֆլիկտների կառավարում, հաղորդակցություն, մասնագիտական արժանապատվություն և հանրային իմիջ
Վերապատրաստման ավարտին մասնակիցները հանձնելու են ստուգարք՝ թեստավորման ձևաչափով։ Դրական գնահատական ստացած պրոբացիայի ծառայողներին կշնորհվի վերապատրաստման վկայական։
Վերապատրաստման դասընթացները նախատեսված են մինչև 2025 թվականի մարտի 21-ը՝ ապահովելով 23 պրոբացիայի ծառայողների մասնակցություն։