«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի տարիք ունեցող հանրակրթական ծրագրի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շրջանակներում իրականացվել էր «Մեզ բացակա չդնեք» խորագրով միջոցառում, որին հրավիրված էին 44-օրյա պատերազմին անմահացած հերոսների մայրեր, հանրակրթական ծրագրերում ընդգրկված ուսուցիչներ, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենրոնական մարմնի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողկան հիմնարկում դատապարտյալները հանդիսատեսին են ներկայացնում հայ մեծանուն գրողների՝ Համո Սահյանի և Պարույր Սևակի հայրենասիրական ստեղծագործություններ, ինչպես նաև միջոցառման հեղինակի կողմից գրված բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ:

Անմահացած հերոսների մայրերը բարձր են գնահատել նմանատիպ միջոցառումների կարևորությունը և նշել, որ հայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված յուրաքնաչյուր միջոցառում էական նշանակություն ունի սերունդների կրթման և դաստիարակման գործում:

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ են նվիրել անմահացած հերոսների մայրերին և շնորհակալություն հայտնել ներկա գտնվելու համար: