20․03․2023թ․

ՀՀ արդարադատության նախարարության  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն)  վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի  պետ Հասմիկ Հովակիմյանի  և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտաշես Մակարյանի նախաձեռնությամբ, ՀՀ արդարադատության նախարարության  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն»  ծրագրում ընդգրկված  դատապարտյալների համար կազմակերպել էր «Տյառնընդառաջ» թեմայով գիտահանրամատչելի, մշակութային միջոցառում։

Միջոցառման  բանախոս Արտաշես Մակարյանը  մասնակիցներին  ներկայացրել է «Տյառնընդառաջ»  անվան ծագումնաբանությունը և նշանակությունը։ Ա․Մակարյանը պատմել է տոնի խորհուրդի, արմատների, խորհրդանիշների մասին, ինչպես  նաև Հայաստանի տարածքում  Տյառնընդառաջը նշելու ազգային ավանդույթների մասին։

Միջոցառման ավարտին թեմայի վերաբերյալ  դատապարտյալների հետ տեղի է ունեցել ակտիվ քննարկում` հարց ու պատասխանի ձևաչափով։

Նույն օրը  Կենտրոնի կողմից իրականացվող  «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման»  հանրակրթական ծրագրի շրջանակներում հայոց լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցչուհի Լուսինե Թովմասյանի նախաձեռնությամբ  ՀՀ  ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ  տեղի է ունեցել հանդիպում- քննարկում  գրող, նկարիչ,  իրանագետ Միհրդատ Հախվերդյանի հետ։

Միջոցառման ընթացքում Մ․ Հախվերդյանը  մասնակից դատապարտյալներին ներկայացրել է հայ- իրանական մշակույթի նմանությունը՝ սկսած  Ք․Ա ․ առաջին հազարամյակից։

Միջոցառման ավարտին բանաստեղծն ասմունքել է  իր ստեղծագործություններից։