ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը և Շրջակա միջավայրի նախարության էկոպարեկային ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանն այսօր այցելել են Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հատուկ ուսումնական կենտրոն, որտեղ 2025 թ․ հունվարի 20-ից առաջին անգամ մեկնարկել է էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը:
Հայկ Սանոյանը և Վարդան Սարգսյանը առիթ են ունեցել հետևելու Տեղագրության գործնական դասընթացի (GPS) ընթացքին, որի ընթացքում դասընթացավարը ներկայացրել է սարքավորումների, գործիքների և տեխնիկայի պահպանման ու օգտագործման, անհատական պաշտպանության միջոցների պահպանման և օգտագործման կանոնները, տեղորոշման մեխանիզմները։
Հայկ Սանոյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նման վստահության եւ կարեւոր համագործակցության հնարավորության համար, որը գործում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Էկոպարեկային ծառայության միջեւ։
ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը կարևորել է էկոպարեկների առաքելության նշանակությունը և նշել, որ Էկոպարեկային ծառայողը ոչ միայն վերահսկող մարմին է, այլև հասարակության էկոլոգիական գիտակցության բարձրացման և բնության պահպանության ուղղությամբ առաջնային դերակատար։
Շրջակա միջավայրի նախարության էկոպարեկային ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը իր գոհունակությունն է հայտնել ՊՈԱԿ-ի հատուկ ուսումնական կենտրոնի ողջ անձակազմին դասընթացները պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար, ինչպես նաեւ նշել է, որ ի ուրախություն ծառայության՝ էկոպարեկների այս դասընթացների շարքն իրականացվում է հենց պետական մարմնի կողմից։
Ծրագիրը նախատեսված է ապագա էկոպարեկներին տրամադրելու անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ ծառայողական պարտականությունները բարձր արդյունավետությամբ իրականացնելու համար։
Հատուկ ուսուցումը տևում է 5️⃣աշխատանքային օր, որի ընթացքում էկոպարեկները կանցնեն պատրաստվածության ինտենսիվ դասընթացներ՝ ներառելով տարբեր ֆիզիկական և տեխնիկական վարժանքներ։ Ուսուցման ավարտին նրանց սպասվում է ստուգարք, որի դրական արդյունքը կլինի պատրաստվածության հաստատումն ու վկայականի շնորհումը։
Հատուկ ուսուցումը նախատեսված է իրականացնել փետրվարի 2️⃣1️⃣-ը ներառյալ` ապահովելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության 1️⃣0️⃣0️⃣ ծառայողների մասնակցություն: