«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ոչ ֆորմալ կրթական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի հետ համագործակցությամբ իրականացվում է «Շինարարական հմտություններ» դասընթացը հարակից «Հաղորդակցման հմտություններ» և «Համակարգչային հմտություններ» առարկաներով, որին մասնակցում է 10 ազատազրկված անձ:
Ծրագրի նպատակն է մասնակիցներին հաղորդել շինարարական հմտություններ, մասնավորապես, վերանորոգման, ներքին հարդարում մասնագիտացմամբ: Բացի շինարարական հմտությունների յուրացումից դասընթացները կնպաստեն նաև դատապարտյալների անձնային ու բարոյական որակների բարելավմանն ու վերասոցիալականացմանը:
Գտնվել է ծրագրի իրականացման օպտիմալ և ծախսաարդյունավետ տարբերակ. որպես դասընթացների գործնական պարապմունքների բազա ընտրվել են այն սենյակները, որոնք վերանորոգման ավարտին կծառայեն որպես ուսումնական խմբերի դասասենյակներ:
Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն համապատասխան վկայագրեր և հավաստագրեր: