Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողների 2024 թվականի հատուկ ուսուցման դասընթացների մեկնարկ
ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում հոկտեմբերի 14-ին մեկնարկել են հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողների համար իրականացվող հատուկ ուսուցման հնգօրյա դասընթացները:
Ծառայողները ուսումնասիրելու են՝ հրազենի կառուցվածքը, նշանակությունը, նրա հետ վարվեցողությունը և պահպանումը, հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմանները, վարժաձևերը, գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոնները, հրազենային և այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնություն ցույց տալը, արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և հրդեհային անվտանգության հիմունքները, տեղագրություն և կապի միջոցներ, հարկադիր կատարումն ապահովող ծառայողների աշխատանքում արտակարգ պայմաններում արդյունավետ հաղորդակցման
(բանակցության) հմտությունները, ինչպես նաև սթրեսի և ժամանակի կառավարման հմտությունները,
Ծառայողները կտիրապետեն՝
գործնական հրաձգությանը
ֆիզիկական և մարտական պատրաստվածությանը
Դասընթացի ավարտից հետո հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողները հանձնելու են ստուգարք, որն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և կրակային պատրաստվածության ստուգման միջոցով:
Հատուկ ուսուցման արդյունքում դրական գնահատական ստացած ծառայողին տրվելու է հատուկ ուսուցման վկայական։
Հատուկ ուսուցումը նախատեսված է իրականացնել մինչև հոկտեմբերի 18-ը ներառյալ` ապահովելով 35 հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողների մասնակցություն: