2024թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հանրակրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել է #միջոցառում-#ցուցահանդես՝ «Դեկորատիվ կիրառական արվեստ» առարկայից՝ «Համաշխարհային և հայկական արվեստի պատմություն» թեմայով:
Ուսուցչի կողմից ներկայացվել է համաշխարհային և հայկական արվեստի պատմությունը, ներկայացրել է հանրաճանաչ արվեստագետներին և նրանց ստեղծած գործերը։
Միջոցառմանը հրավիրված են եղել Վանաձոր քաղաքի #եկեղեցու սպասավոր Տեր Վահան քահանան, ով իր քահանայական աղոթքն ու մաղթանքն է ուղղել ներկաներին, #դերասան Գագիկ Դուրմիշյանը, ով ասմունքել է հայ հայտնի բանաստեղծների գործերից․ ընթերցել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հատված, ներկայացրել մանրապատումներ, #բանաստեղծ-նկարիչ Հայկազ Քոթանջյանը, ով ընթերցել է իր գրած ստեղծագործությունները և այդ բոլորը կիթառի նվագակցության ներքո, իսկ գործիքի կատարումն ապահովել է երաժիշտ, #կիթառահար Արտո Ղումաշյանը։
Միջոցառման ավարտին ներկայացվել են դատապարտյալների կողմից պատրաստված վիտրաժային, #նկարչական և #կավե աշխատանքները։