30.05.2023թ.
Համագործակցության հուշագիր Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ
ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համագործակցությամբ մայիսի 29-ից 30-ը տեղի է ունեցել քրեակատարողական ծառայողների վերապատրաստման հայեցակարգի վերաբերյալ աշխատաժողով:
Աշխատաժողովին ելույթի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը: Իր խոսքում նա կարևորելով Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համագործակցությունը այն համարել է որպես աշխարհի փորձի տեղայնացում ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում: Նա նշել է, որ համագործակցության արդյունքում ստեղծվել է այն գրասենյակը, որը հնարավորություն կնձեռնի ոլորտի մասնագետների վերապատրաստումը ժամանակին համընթաց քայլերով կազմակերպել:
Աշխատաժողովի ավարտին երկու կառույցների տնօրենները ստորագրել են համագործակցության հուշագիր: