14.06.2023թ.

Հունիսի 13-ին  ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման  կենտրոն» ՊՈԱԿ-ի  կրթական ծրագրերում  ներգրավված դատապարտյալները ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում  մասնակցել են վերասոցիալականացման նպատակով «Հաղորդակցման հմտություններ» թեմայով   տեսագործնական դասընթացին:

   «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման  կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրակրթության և վերականգնողական ծրագրերի բաժնի հանրակրթության մասնագետներ Արփինե Քոչարյանը և Հասմիկ Իգիթյանը ներկայացրել են, թե ինչպիսի հմտություններ են հարկավոր արդյունավետ հաղորդակցման  համար:  Բարձրաձայնվել են  հաղորդակցման  և շփման խոչընդոտները և դրանց լուծումների վերաբերյալ հարց ու պատասխան է  իրականացվել:

 Նշենք, որ ավելի վաղ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման  կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները վերասոցիալականացման նպատակով «Ընտանիք» և «Արդյունավետ հաղորդակցություն» թեմաներով դասընթացներ են անցկացրել ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան», «Արթիկ» և «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկներում: Դասընթացները կրելու են շարունակական բնույթ: