Հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեկատարողական հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրակարթական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերին մասնակցող անազատության մեջ պատիժը կրող դատապարտյալները մասնակցել են Վիկտոր Ֆրանկլի «Կյանքին ասել Այո» գրքի քննարկմանը, որին նախապես ծանոթացել էին :
Միջոցառումը նախաձեռնվել և իրականացվել է Կենտրոնի «Հոգեբանություն» և «Հաղորդակցման հմտություններ» առարկաների դասախոս Սիլվա Ռուշանյանը ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ:
Մասնակիցները դիտել են նաև «Զոլավոր գիշերազգեստով տղան» ֆիլմը: Տեղի է ունեցել կյանքի հարցերի վերաբերյալ քննարկում, որից հետո համեմատական գծեր են տարվել գրքի և ֆիլմի հերոսների միջև: