
«Իրավախախտում կատարած անձանց 2019 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում կալանավորված և /կամ դատապարտված անձինք ուսումնասիրել են բիզնես գրագիտություն, հայոց լեզու և գրականություն, անգլերեն, համակարգչային հմտություններ, դեկորատիվ կիրառական արվեստ (վիտրաժ, գծանկար, բատիկա, մանրանկարչություն զարդակիրառական արվեստ, խեցեգործույուն) առարկաները:
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման ծրգրերը կրում են շարունակակական բնույթ, որոնց նպատակն է կրթության միջոցով փոխել անազատության մեջ հայտնված անձանց վարքը, արժեհամակարգը, մտածողությունը և հասարակական նորմերի ընդունումը:
