«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանի մասնակցությամբ ս.թ. դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Կենտրոնի աշխատակիցների հաղորդակցման հմտությունների զարգացմանը ուղղված դասընթաց-թիմբիլդինգ, որն անցկացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ:
Հանդիպման ընթացքում Կենտրոնի տնօրեն Հայկ Սանոյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել այս ձևաչափով հանդիպման նշանակությունը, ինչպես նաև ընդգծել #իրավական ոլորտում և #վերականգնողական ծրագրերի շրջանակում աշխատելու առանձնահատկությունները։
Հայկ Սանոյանը նշել է, որ ծանրաբեռնված աշխատանքային օրակարգը հաճախ կարող է առաջացնել #հաղորդակցման #խնդիրներ, և կարևոր է, որ աշխատակիցներն ունենան զարգացած հաղորդակցման հմտություններ՝ ինչպես խնդիրներ լուծելու, այնպես էլ արդյունավետ համագործակցելու համար։
Դասընթացը վարել են ոլորտի #փորձագետներ Մանե Մադոյանը և Արփինե Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են #հաղորդակցման տեսակները, #մոդելները, #թիրախներն ու #լսարանը, հաղորդակցման #խողովակները, #գործիքները և #դերակատարներին առնչվող հարցեր։։
Այնուհետև կազմակերպվել են #գործնական աշխատանքներ, որոնց շրջանակում մասնակիցները ծանոթացել են «Արդյունավետ հաղորդակցման հմտություններ», «Կենտրոնի հաղորդակցման տեսլական և նպատակներ», «Ներքին և արտաքին հաղորդակցման թիրախային խմբերի քարտեզագրում», ինչպես նաև «Թիրախային լսարանների հաղորդակցման պլանի նախագծի մշակում» թեմաներին։

#Թիմբիլդինգի #երկրորդ մասում՝ ս.թ. դեկտեմբերի 29-ին Կենտրոնի ներկայացուցիչները ոլորտի #մասնագետներ՝ Մերի Մարգարյանի և Սիրվարդ Բեզիրջյանի մասնակցությամբ քննարկել են նաև #ղեկավար-#ենթակա փոխհարաբերությունները, #որոշումների #կայացման տեխնոլոգիաները և գործիքակազմերը, #պետական կառավարման համակարգում #կոնֆլիկտների և #սթրեսների կառավարման հմտություններին վերաբերող մի շարք հարցեր։ Ներկայացվել է նաև #թիմային աշխատանքի կարևորությունը աշխատանքի կառավարման և արդյունավետության համատեքստում։ Անդրադարձ է կատարվել #պաշտոնական և ոչ #վերբալ հաղորդակցման տեխնիկաների օգտագործմանը գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքում։
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ակտիվ քննարկում, #մտագրոհ և հարց ու պատասխան՝ մասնակիցներին հնարավորություն տալով առաջ քաշել նոր գաղափարներ և լուծումներ։
Այս դասընթաց-թիմբիլդինգը կարևոր քայլ է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագիտական կարողությունների զարգացման գործում, իսկ նմանատիպ միջոցառումները շարունակվելու են նաև ապագայում՝ կենտրոնի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Նշենք նաև, որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելու համար Կենտրոնի տնօրեն Հայկ Սանոյանի կողմից ստացել են #շնորհակալագրեր։