Միջոցառման նպատակն է խթանել համագործակցությունը հասարակության համար չափազանց կարևոր կառույցների՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների, ինչպես նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի աշխատանքներին։
Հայկ Սանոյանը հանդես է եկել բացման և ողջույնի խոսքով՝ ընգծելով, որ ծրագրերի իրականացման հարցում իր պրոֆեսիոնալ մոտեցումներով, Հայաստանի Հանրապետության #Մարդու իրավունքների և ազատությունների #պաշտպանության ոլորտում միջազգային ռազմավարական գործընկեր հանդիսացող՝ #Եվրոպայի Խորհրդի դերն անասելի մեծ է, առաջնային, գաղափարական մարտավարությամբ օժտված, իսկ ջանքերն իհարկե գնահատվում են, արդյունքները տարեցտարի դառնում են շոշափելի։
Կենտրոնի տնօրեն Հայկ Սանոյանը նշել է, որ համագործակցության շղթան այս համատեքստում անշուշտ շատ կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ այս ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների դերակատարումը, այն է համագործակցությունը պետական մարմինների հետ, մասնավորապես՝ քրեական արդարադատության համակարգում իրականացվող վերականգնողական ծրագրերն ընդլայնելու նպատակով, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց և պրոբացիայի շահառուների սոցիալական վերաինտեգրմանը։
Աշխատաժողովին մասնակցել են նաև ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Գրիգորյանը, ԵԽ ծրագրերի ղեկավարներ Դիանա Ղազարյանը և Արման Պողոսյանը, քրեակատարողական, պրոբացիայի ոլորտի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։