«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Վերասոցիալականացման ծրագրերի իրականացման բաժինը քրեակատարողական հիմնարկներում սկսել է դատապարտյալների կարիքների գնահատման գործընթացը։
Այս նախաձեռնության նպատակն է վերասոցիալականացման ծրագրերի ներդրումը՝ շահառուների անհատական կարիքներին համապատասխան։
Կարիքի գնահատումը ընդգրկում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Աբովյան», «Սևան», «Արմավիր», «Գորիս» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկները, իսկ «Արթիկ» ՔԿՀ-ում այն նախատեսվում է անցկացնել 2025 թվականի մարտի 21-ին։
Ընդհանուր առմամբ, գնահատման գործընթացին արդեն մասնակցել է 160 դատապարտյալ, որոնց համար նախատեսվում են կրթական և վերականգնողական տարբեր մոդուլներ, ներառյալ՝ լեզվաբանական, տեխնիկական, արհեստագործական, արվեստի և այլ ուղղություններ։
Գնահատման գործընթացն իրականացվում է հարցաթերթիկի միջոցով, որը ներառում է մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝
Այս գործընթացի արդյունքները թույլ կտան մշակել անհատական մոտեցումներ՝ ուղղված դատապարտյալների կրթական և մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչը կնպաստի նրանց հետագա վերասոցիալականացմանն ու վերաինտեգրմանը հասարակություն։