2025 թվականի մայիսի 22-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է «Կարուձև» մասնագիտական ուսումնական դասընթաց՝ «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում։
Դասընթացին մասնակցել է 9 դատապարտյալ, ովքեր հետաքրքրված են կարուձևի ոլորտով և պատրաստակամություն են հայտնել ապագայում զարգացնել մասնագիտական հմտություններ՝ դերձակի աշխատանքով զբաղվելու համար։ Մոդուլը նպատակ ունի մասնակիցներին տրամադրել կարուձևի ոլորտում հիմնական տեսական և գործնական գիտելիքներ՝ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը և հետագա վերասոցիալականացմանը։
Ծրագիրն իր մեջ ներառում է աշխատանքային հմտությունների զարգացում, ստեղծագործական ունակությունների խթանում և ազատությունից հետո աշխատանքի տեղավորման հնարավորությունների ընդլայնում։