06․04․2023 թ․

     

 

Անհատական ուսուցման և կրթության միջոցով վերասոցիալականացման համար կարևոր նախադրյալ է դատապարտյալի անձնային առանձնահատկությունների ճանաչումը։

Սույն նպատակով, ապրիլի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի շրջանակներում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ, ուսուցչուհի Նունե Ոսկանյանի նախաձեռնությամբ, իրականացվեց «Ինքնաճանաչում» խորագիրը կրող միջոցառում, գործնական դաս-քննարկում: Դաս-քննարկմանը մասնակցում էին Ծրագրում ընդգրկված ավագ և հիմնական դասարանների սովորողները:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան  հետևյալ թեմաներին՝ ես և իմ բնավորությունը, խառնածքի տիպերը, որը ներկայացվեց գործնական աշխատանքի միջոցով՝ արտահայտելով ինքնանկարը՝ երկրաչափական պատկերում։ Ծրագրում ընդգրկված դատապարտյալների հետ հոգեբանական թեստեր անցկացվեցին՝ վարքային և հուզակամային վիճակը բացահայտող։ Ավարտին  թեմայի վերաբերյալ տեղի  ունեցավ ակտիվ քննարկում։