Սույն թվականի հունիսի 11-13-ը տեղի է ունեցել «Դինամիկ անվտանգություն» թեմայով դասընթաց՝ անազատության մեջ պատիժ կրող անձանց վերասոցիալականացման գործընթացը բարելավելու նպատակով:
Դասընթացը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ:
Դասընթացավարներ Լաուրա Կիկասը և Սիիմ Փոլը մասնակիցներին ներկայացրել են «Ինչպես պատշաճ պահպանել անվտանգությունը և ընթացակարգը բանտային միջավայրում», «Ինչպես պահպանել, արհեստավարժությունը», «Իրավիճակային իրազեկվածությունը, նշանակությունը, ռիսկերի գնահատումը ՔԿՀ-ի անձնակազմի և դատապարտյալների և հասարակության համար» բովանդակությամբ թեմաները, ինչպես նաև խոսել հաղորդակցության, անվտանգության մշակույթի և քրեակատարողական հիմնարկում մարդկային սխալների և դրանց հետևանքների վերաբերյալ :
Դասընթացին մասնակցության համար ունկնդիրներին շնորհվել են վկայականներ: