Սույն թվականի հուլիսի 11-ին տեղի է ունեցել «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների» որակավորման քննությունը, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախախարի կողմից հաստատաված կարգով,  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ 2023-2024թթ. տեղի ունեցած որակավորման դասընթացների փուլը անցած և վկայագիր ստացած թվով 26 հոգեբան, 14-ը հաղթահարել է անցողիկ շեմը:

Նշենք, որ քննության անցողիկ շեմը հաղթահարած հոգեբանները կստանան որակավորում և կմասնակցեն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պարտադիր հոգեբանի մասնակցությամբ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը: