Սույն թվականի հուլիսի 11-ին տեղի կունենան «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման քննությունները»:
Մինչ քննությունները հոգեբանները ապրիլի 22-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում անցել են ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատված կարգով 2024 թվականի որակավորման դասընթացների փուլը ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կերնտրոն» ՊՈԱԿ-ի ՀՀ Արագածոտնի մարզում գտնվող Կարբի ուսումնական կենտրոնում:
Որակավորման դասընթացների փուլն անցած 20 հոգեբան ստացել են վկայագրեր, նրանց շնորհավորել և վկայագրերն են հանձնել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կերնտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) «Արդարադատության մատչելիություն» ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը:
Հոգեբանների որակավորուման դասընթացներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախախարի կողմից հաստատաված կարգով, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և միջազգային գործընկեր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ:
Նշենք, որ նախապատրաստվել է ուսումնական ձեռնարկ (ուղեցույց), որն իր մեջ ներառում է Արդարադատության նախարարի կողմից հաստատված ուսումնական ծրագրով նախատեսված մշակված մոդուլները:Ձեռնարկը տրամադրվելու է որակավորման դասընթացների փուլն անցած բոլոր մասնակիցներին: