
Քննարկման բանախոսներն էին` ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ` Արփի Սարգսյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ` Գայանե Հովակիմյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ի նախագահ`Նարե Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհների մասնագետ`Անդրանիկ Մանուկյանը, Զբաղվածության պետական գործակալության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, պրոբացիայի ծառայությության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Բանախոսները կարևորեցին անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման խնդիրները թե քրեակատարողական հիմնարկում և թե դուրս գալուց հետո:

Հայաստանում քրեակատարողական համակարգի իրավիճակի բարելավման նպատակով ՀՀ արդարադատությունը նախարարությունը 2019-2023 թթ. համար ռազմավարություն է մշակաել: Նշելով ռազմավարության իրականացման արդյունավետությունը` Արփի Սարգսյանը կարևորեց հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդական վերլուծությունների նշանակությունը: Վերասոցիալականացման առաջընթացում նա հատկապես շեշտեց հանրակրթության իրավունքի իրացման կայունության մասին, որը իրականացվում է 2019թ. սեպտեմբերի 2-ից, մինչև 19 տարեկան անձանց համար, սակայն, ըստ վարչության պետի` Արդարադատության նախարարության կողմից թիրախավորվել է, որ տասնինը տարին լրացած անձինք նույնպես հնարավորություն կունենան լրացնել բաց թողնված հանրակրթության իրացման իրավունքը:
Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո, ազատության մեջ անձը հայտնվում է աշխատանք որոնելու և նոր կյանքին ինտեգրվելու խնդրի առջև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ` Գայանե Հովակիմյանը, նշեց, որ Կենտրոնի խնդիրն է կրթության միջոցով իրավախախտում կատարած անձին ազատության մեջ գտնվելու համար նախապատրաստել կրթության միջոցով`տալով նրան որոշակի հմտություններ, գիտելիքներ և հոգեբանական պատրաստվածություն վերասոցիալականացման համար, քանի որ այսօրվա աշխատաշուկայի պահանջները գիտելիքների և հմտությունների առումով բարձր են:
