02.06.2023թ.
Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն » ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նվերներ հանձնվեցին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողքական հիմնարկում պատիժը կրող մինչև երեք տարեկան մանկահասակ երեխա ունեցող մայրերի երեխաներին և անազատության մեջ պատիժ կրող անչափահասներին։
Երեխաներին հանձնվեցին խաղալիքներ, նկարչական պարագաներ, քաղցրավենիք և անկողնային պարագաներ, որոնք կարել էին քրեակատարողական հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Կարի հիմունքներ» դասընթացի շրջանակներում։