«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հեռանկարային ծրագրերի իրականացման ժամկետը՝ 2019-2023թթ.

  1. Քրեակատարողական և հարկադիր կատարման գործ մասնագիտությունների գծով բարձրագույն (ցանցային), միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության կամ մասնագիտական ուսուցման իրականացում,
  2. Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի, քրեակատարողական  հիմնարկներում պատիժ կրող չափահասների կրթության միջազգային ցանցի տարեկան համաժողովների անցկացումը  ՀՀ-ում,
  3. Ուսումնական կենտրոնի տարածքի ընդլայնում և վերազինում. Կենտրոնի համար միասնական տարածքի ձեռքբերում /նախատեսվում է ստեղծել ռենտգենային զննման սարքավորումներով («Ռապիսկան» ինտրոսկոպ) հագեցած ուսումնական լսարան, ինչպես նաև ձեռք բերել «ՄԱԿՈՊ» կրակային ուսուցման մուլտիմեդիային համալիրը/,
  4. Ազատությունից զրկված անձանց (դատապարտյալների և /կամ/ կալանավորված անձանց) համար առցանց-հեռավար կրթական հարթակի պատրաստում, որի միջոցով հնարավոր կլինի այդ անձանց համար իրականացնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն,
  5.      Դատապարտյալների, ներառյալ պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմած դատապարտյալների համար՝ ազատազրկման վերջնաժամկետը (կամ վաղաժամկետ ազատման համար նախատեսված ժամկետ) լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մասնագիտական ուսուցման դասընթացների (զոդող, վեբ դիզայներ, վարսահարդար և այլն) անցկացում,
  6. Ազատությունից զրկված անձանց (դատապարտյալների և /կամ/ կալանավորված անձանց) ազատազրկման ժամկետը լրանալուց հետո սոցիալական-իրավական հարցերով աջակցության տրամադրում,
  7. Անչափահաս (երեխա) իրավախախտների հետ վերականգնողական սոցիալական-իրավական աշխատանքների իրականացում: