Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
28 հոկտեմբերի, 1991 թվական, Կապան

Աշխատանքային գործունեություն

  • 2016 թվականին աշխատել է «Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակում որպես փաստաբան-իրավախորհրդատու:
  • 2016-2017թվականներին աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում որպես դատավորի օգնական:
  • 2017-2018 թվականներին աշխատել է «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունում որպես փաստաբան-իրավախորհրդատու:
  • 2018-2019 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ:
  • 2019-2022 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի պետ:
  • 11.01.2022-23.02.2022 թվականներին եղել է Արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:
  • 24.02.2022 թվականին նշանակվել է Արդարադատության նախարարության վերահոսկողության վարչության պետ:

Կրթություն

  • 1998–2008 թվականներին սովորել է թիվ 7 միջնակարգ դպրոցում, ք․ Կապան։
  • 2008-2013 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի, Իրավագիտության ֆակուլտետում, բակալավրի աստիճան:
  • 2013-2015 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի, Իրավագիտության ֆակուլտետում, մագիստրոսի աստիճան:

Այլ տեղեկություններ

  • 2015 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
  • Ամուսնացած է:
  • Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

Կենտրոնի գործունեության առարկան և խնդիրներն են՝

  1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպումը.
  2. իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման արդյունավետ և նպատակային ծրագրերի (այսուհետ՝ սոցիալական վերականգնողական ծրագրեր), այդ թվում՝ կրթական, մշակութային, մարզական, մանկավարժական, հոգեբանական ու սոցիալական աշխատանքի միասնական չափորոշիչների մշակումը և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը.
  3. սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացումը քրեակատարողական հիմնարկներում պահվող կամ ազատությունից զրկման հետ չկապված պատիժ կրող կամ վերահսկողության տակ գտնվող, ինչպես նաև պատժից ազատված անձանց համար.
  4. դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը.
  5. քրեական արդարադատության ոլորտում իրավախախտների հետ աշխատանքում հասարակական նախաձեռնությունների սատարումն ու խթանումը, դրանց պետական աջակցության ցուցաբերումը.
  6. սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացման շրջանակում պետական և ոչ պետական մարմինների փոխգործակցության համալիր միջոցառումների իրականացումը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ միջոցառումների, խորհրդատվության և համաժողովների կազմակերպումը.

Առնչվող օրենսդրություն՝

ՀՀ կառավարության որոշումը «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության